Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
12.10.2012 | 12:24

...թե օրերս միմյանց հանդիպած Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, կարծես, վերջնական համաձայնության են եկել, և Գագիկ Ծառուկյանն ասել է, որ սատարելու է «նախագահ ջանին»: «Նախագահ ջանը» ժպտացել ու գլխով է արել այդ մտքի վրա` հասկացնելով, որ բարաթ ու հայտարարություն է դրա համար պետք, թե չէ` «Գագիկը» գիշերը մի բան է ասում, առավոտյան` մեկ այլ, կեսօրին ցանկանում է կղզի գնել, հեռանալ Հայաստանից, հետկեսօրին դառնում է քաղաքական մարտիկ, իսկ երեկոյան կրկի՜ն «նաչինայետցա կարիես»: Դրա համար էլ օրերս Էդիկ Շարմազանովը կրկին հիշել և հիշեցրել է «ոմանց» բարաթը` համատեղ ստորագրած հուշագիրը` «գործող նախագահին պաշտպանող»:

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ